Գիտելիքների բազա Taxsee Driver

Այստեղ հավաքված են հաճախակի տրվող հարցերի պատասխաններ և գործնական խորհուրդներ ծրագրի հետ աշխատանքի մասին։

Աշխատանքի նրբությունները հասկանալու հաճախորդի հետ գրագետ շփվելու, ինչպես նաև սեփական եկամուտն ու վարկանիշը բարձրացնելու համար սեղմեք անրաժեշտ բլոկը։

Հավելվածում ավտոմեքենայի վիճակը և փոփոխությունը

Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, թափքը և սրահը պետք է ուղևորների համար ապահովեն առավելագույն հարմարավետություն, կոմֆորտ և անվտանգություն ուղևորության ընթացքում։ Լուսային սարքերը, անվտանգության գոտիները և դռների կողպեքների մեխանիզմները պետք է սարքին լինեն։

Հիշեք, հաճախորդը կարող է թողնել բացասական արձագանք, եթե նա դժգոհ լինի Ձեր ավտոմեքենայի վիճակից։

Taxsee Driver-ի օգնությամբ կարող եք փոխել ավտոմեքենան, որով պետք է կատարեք պատվերը: Դրա համար անհրաժեշտ է պրոֆիլում ընտրել ավտոմեքենան հնարավոր ավտոմեքենաների ցուցակից:

Այս ցանկում կարելի է երեք տարբերակով մեքենա ավելացնել:

  1. Հավելվածի մենյուում ընտրե՛ք «Ցուցադրել պրոֆիլը» → «Ավտոմեքենա» → «Ավելացնել ավտոմեքենա»: Լրացրե՛ք դաշտերը և սեղմե՛ք «Ստեղծել»:
  2. Անձնական էջի «Պրոֆիլ» բաժնում ընտրե՛ք «Ստեղծել ավտոմեքենա»:
  3. Անձնական էջի «Հետադարձ կապ» բաժնում նշե՛ք համապատասխան թեման և հաղորդագրության տեսակը: Գրե՛ք մեքենայի մոդելը, պետհամարանիշը, գույնը և թողարկման տարեթիվը:

Taxsee Driver-ում կգա ֆոտովերահսկման մասին ծանուցում:

Մեքենան ցանկից հեռացնել կարելի է երկու տարբերակով՝

  1. Անձնական էջի «Պրոֆիլ» բաժնում անհրաժեշտ մեքենայի դիմացի հատվածում սեղմե՛ք կոճակը:
  2. Հավելվածի մենյուում սեղմե՛ք «Ցուցադրել պրոֆիլը»: «Ավտոմեքենա» բաժնում ընտրել անհրաժեշտ տարբերակը և սեղմել խաչիկը:

Շփում

Երբ հաճախորդը նստում է ավտոմեքենա, ողջունեք նրան և խնդրեք ճշտել երթուղին։ Դրանից հետո սեղմեք «Շարժվեցինք» և սկսեք երթևեկությունը։

Հաճախորդին շփվել մի պարտադրեք։ Եթե հաճախորդն առաջինն է սկսում խոսել՝ զրույցին եղեք սիրալիր։

Կոնֆլիկտային հաճախորդների հետ շփվելիս եղեք համբերատար, պահպանեք հանգստություն, փորձեք գտնել փոխզիջում։

Ուղևորության ավարտից հետո հաճախորդը կարող է այն գնահատել։ Լավ գնահատականը մեծամասնությամբ կախված է նրանից, թե որքանով եք սիրալիր և քաղաքավարի եղել։

Պատվերների բաշխում

Պատվերները բաշխվում են ավտոմատ համակարգով` առանց մենեջերի և օպերատորի մասնակցության:

Պատվերները կարելի է ստանալAUTO-ի, առաջարկի կամ հայցման միջոցով: Համակարգը համապատասխան վարորդին ընտրում է մի քանի գործոններով, որոնցից են`

  • վարորդի և սկզբնակետի հասցեի հեռավորությունը,

  • առկայությունառավելության.

  • կարգավիճակ` ազատ վարորդը պատվեր կատարող վարորդի մոտ ունի առավելություն,

  • վարկանիշ;

  • մեքենայի դասն ու վիճակը. որքան լավն է մեքենան, այնքան ավելի մեծ է առավելությունը.

  • մեքենայի համապատասխանում ուղևորի ցանկությանը. օրինակ` համակարգը կփնտրի օդափոխիչով մեքենա, եթե հաճախորդն այդ մասին նշել է պատվերում:

Կազմակերպությունը ջանում է ապահովել մեքենայի արագ տրամադրում և բարձրակարգ ծառայություն: Կարելի է ազդել պատվերների բաշխման վրա` ստանալով առաջնահերթություն, բարձրացնելով վարկանիշը և բարելավելով մեքենայի վիճակը:

Պատվերի ավտոմատ նշանակում

Ավտոնշանակման ռեժիմով հնարավոր է ավտոմատ կերպով ստանալ ամենամոտ գտնվող պատվերները` առանց ուղևորի լրացուցիչ ցանկությունների: Ավտոնշանակումն աշխատում է միայն GPS ֆունկցիան միացնելուց հետո:

Մի՛ հրաժարվեք ավտոմատ պատվերներից: Դրանք մոտ են գտնվում և հաճախորդի լրացուցիչ ցանկություններ չեն պարունակում: Նման պատվերներ իրականացնելով` Դուք կխնայեք վառելիք և ժամանակ, կնվազեցնեք պարապ վազքը:

Նման պատվերների միջնորդավճարը, որպես կանոն, ամենաքիչն է։

Պատվերի առաջարկ

Համակարգը կարող է Ձեզ առաջարկել մոտակա պատվերները, հետևաբար պետք չէ ժամանակ ծախսել դրանք ցանկից ընտրելու վրա: Պատվերներն ընդունվում են անկախ AUTO կոճակի միացված կամ անջատված լինելուց:

Նման պատվերների միջնորդավճարները, որպես կանոն, ավելի ցածր են: Առաջարկվող հարցումներն ավելի առաջնային են, քան ինքնուրույն ընտրվածները:

Նախնական պատվերներ

Կոնկրետ ժամանակի համար կատարված պատվերները գտնվում են «Նախնականները» ներդիրում: Դուք կարող եք հայցում կատարել ընտրված պատվերին և սպասել նշանակման մասին ծանուցման: Նշանակված նախնական պատվերները կարելի է տեսնել «Իմ նախնականները» ներդիրում:

Նշանակված ժամին Ձեզ կգա ծանուցում այն մասին, որ պետք է մոտենալ հաճախորդին կամ հրաժարվել պատվերից: Եթե ուշադրություն չդարձնեք ծանուցմանը, Ձեզ կզանգահարի ավտոմատ տեղեկատուն կրկնակի առաջարկով: Եթե ավտոմատ տեղեկատուն չկարողանա կապ հաստատել Ձեզ հետ կամ զանգից հետո ոչ մի գործողություն չիրականացվի, ապա 2 րոպեից պատվերը կհանվի:

Եթե ստիպված եք հրաժարվել նախնական պատվերից, ապա արե՛ք դա հաճախորդի նշած ժամանակից առնվազն 30 րոպե առաջ: Հակառակ դեպքում մեկ այլ վարորդ կարող է չհասցնել ընդունել պատվերը, ինչը կբերի հաճախորդի բացասական վերաբերմունքի, վարկանիշի նվազման և ձախողման:

Նման պատվերների միջնորդավճարները, որպես կանոն, ավելի ցածր են, քան ներկա պահի համար կատարված պատվերի հարցման միջնորդավճարը:

Կատարում հերթականությամբ

Դուք կարող եք կատարել պատվերները մեկը մյուսի հետևից: Ուղևորի հետ իրականացվող ուղևորության ընթացքում ձեզ կարող է առաջարկվել հաջորդ պատվերը, որի սկզբնակետը գտնվելու է իրականացվող ուղևորության վերջնակետի շրջակայքում: Եթե պատրաստ եք իրականացնել պատվերը շղթայի սկզբունքով, ապա սեղմեք «Հաստատել»: Նշանակումը հաստատել անհրաժեշտ է յուրաքանչյուր 5 րոպեն մեկ մինչև ընթացիկ ուղևորության ավարտը:

Դուք ինքնուրույն կարող եք ընտրել հաջորդ պատվերը «Շղթայի» համար: Եթե նշանակումից 15 րոպեի ընթացքում պատվերի իրականացումը չսկսվի, այն ավտոմատ կչեղարկվի:

«Պատվերների շղթան»՝ օգնում է առավելագույնս կրճատել պատվերների միջև ընկած պարապուրդի ժամանակը; հետևաբար ավելացնում է շահույթը:

Աշխատանք պատվերների հետ

Առավել շատ պատվերներ ստացվում է պիկ ժամերին (6:00-9:00 и 16:00-20:00)։ Ինչքան շատ են պատվերներն այնքան մեծ է եկամուտը։

Ժամանակին փոխեք «Տեղում է», «Շարժվեցինք», «Ավարտել» կարգավիճակները։

Ընտրեք «Տեղում է» կոճակը միայն ավտոմեքենայի մատուցման վայր հասնելուց հետո: Ժամանակից շուտ իրազեկումը կարող է վեճ հրահրել, քանի որ հաճախորդները հաճախ քարտեզի միջոցով հետևում են պատվերին նշանակված ավտոմեքենայի շարժին:

Երբ հաճախորդը մեքենա է նստում, ողջունե՛ք նրան և ճշտե՛ք երթևեկության մանրամասները։Համոզվե՛ք, որ պատվերում ճիշտ հասցեներ են նշված։ Եթե սխալ կա, ապա զգուշացրե՛ք ուղևորին, որ գինը կփոխվի, և հավելվածում ուղղե՛ք սխալը։Այնուհետև սեղմե՛ք «Գնացի՛նք» կոճակը և սկսե՛ք երթևեկությունը։

Երբ ուղևորին հասցնեք վերջնակետին և ստանաք վճարը, սեղմեք «Ավարտել»: Պատվերը ժամանակից շուտ պետք չէ փակել. դա կօգնի ձեզ խուսափել տարընկալումներից, եթե հաճախորդը խնդրի շարունակել ուղևորությունը:

Եթե ուղևորությունը փաստացի ավարտված է, սակայն դուք չեք ավարտել այն հավելվածում, մյուս պատվերի վերաբերյալ հարցումը կմշակվի «Ազատ եմ» և «Չնշանակել» կարգավիճակներով վարորդների հարցումներից հետո: Մինչև համապատասխան կարգավիճակի տեղադրումը պատվերները ավտոմատ կերպով չեն նշանակվի:

Պատվերները, որտեղ նշված չեն նախնական ճիշտ հասցեներ, կոչվում են «Չձևակերպված»։ Դրանք կատարելուց առաջ կապվեք հաճախորդի հետ, ճշտեք նրա գտնվելու վայրը և նշեք սզբնական հասցեն երթուղու խմբագրում։

Հաճախորդը կարող է ստեղծել «Ձևակերպված» պատվեր՝ թողնելով երթուղու մասին տեղեկություն ինքնապատասխանիչին։ Լսեք և նշեք այդ տեղեկությունը երթուղու խմբագրում։

Եթե դուք հեռու եք սկզբնական հասցեից, զանգահարեք հաճախորդին և հայտնեք, որ արդեն շարժվել եք, և ճշտեք սկզբնական հասցեն: Կապն անվճար է: Զրույցը կարող եք սկսել այսպես. «Բարև Ձեզ, ես «Maxim» տաքսու պատվերի ծառայության վարորդն եմ: Արդեն դուրս եմ եկել պատվերը կատարելու: Դուք գտնվու՞մ եք {մատուցման հասցեն}: Պատրաստ ե՞ք մի փոքր սպասել»:

Հաճախորդը վստահ կլինի, որ պատվերն իրականացվում է, հետևաբար չեղարկման և անուղևոր ընթացքի հավանականությունը կնվազի:

Շարունակել փակ պատվերի կատարումը

Պատվերը կարելի է վերականգնել, եթե այն չեղարկվել է սխալմամբ, կամ հաճախորդը ավարտելուց հետո որոշել է շարունակել երթը։

Մու՛տք գործեք Պատվերներ → Իմ ավարտվածները → Ընտրե՛ք անհրաժեշտը → Գործողություններ→ Շարունակել իրականացումը։Համակարգը պատվեր կստեղծի այն հասցեից, որրց պետք է վերցնել ուղևորին։

Մանրամասնե՛ք երթուղին, փոփոխե՛ք այն ըստ անհրաժեշտության և կատարե՛ք պատվերը։

Սպասում

Ընթացիկ պատվերի կատարման ժամանակ անվճար սպասման թայմերը կմիանա տեղ հասնելու մասին հաճախորդին զգուշացնելուց հետո։

Նախնական պատվերի կատարման ժամանակ անվճար սպասման թայմերը կմիանա հաճախորդին զգուշացնելուց և նրա կողմից նշանակված ժամը լրանալուց հետո։

Վճարովի սպասելաժամանակը ճիշտ հաշվելու համար, օգտագործեք «Սկսել սպասել» ֆունկցիան։

Եթե հաճախորդը հրաժարվում է վճարել սպասելավարձը՝ զիջեք նրան։ Կոնֆլիկատային իրավիճակներ մի ստեղծեք:

Հավելումներ

Հավելավճարների նշաններով նշվում են պատվերի հավելումները։ Սեղմեք նշանը, որպեսզի տեսնեք հավելավճարի անվանումն ու գումարը։

Եթե հաճախորդը դուրս է եկել կենդանիներով և ուղեբեռով, բայց հավելավճարը նշված չէ, համաձայնեցրեք այն հաճախորդի հետ և փոփոխեք պատվերը։ Օպերատորին դիմելը կնվազեցնի վարկանիշը։

Եթե հաճախորդը հրաժարվում է վճարել հավելավճարը, զիջեք՝ կոնֆլիկտային իրավիճակ մի ստեղծեք ։

Խորհուրդ ենք տալիս մեքենայում ունենալ մանկական բազմոց, շարժիչի գործարկման լարեր և ճոպան. այդպես դուք կարող եք ավելի շատ պատվերներ կատարել, նշանակում է՝ շատ վաստակել։

Մինչև 7 տարեկան երեխաների հետ

ՃԵԿ համաձայն, մինչև 7 տարեկան երեխաներին պետք է տեղափոխել ավտոբազկաթոռում։

Ուղեբեռով

Ուղևորի ձեռնածանրոցները (փաթեթներ, միջին չափերի արկղեր, ոչ մեծ ճամպրուկ և այլն), որոնք չեն խանգարում մեքենայի կառավարմանը, ուղեբեռ չեն հանդիսանում:

Ելնելով բարոյաէթիկական կանոններից, «Ուղեբեռը» պետք չէ նշել, եթե հաճախորդը տեղափոխում է օրթոպեդիկ պարագաներ. հենակներ, հաշմանդամի սայլակ և այլն։

Ոչ մեծ չափերի բեռ

Ոչ մեծ չափերի ուղեբեռի փոխադրում (աթոռներ, դահուկներ, լվացքի մեքենա և այլն) մարդատար ավտոմեքենայով: Նախքան պատվերի կատարման մեկնելը` խորհուրդ ենք տալիս հաճախորդից հստակեցնել ուղեբեռի չափերը:

Կենդանու հետ

Փոքր չափերի, ձեռքերում տեղավորվող կենդանի տեղափոխելիս հավելավճար կարելի է չնշել։

Օգնություն հաճախորդին

Եթե օգնության տեսակի մասին տեղեկություն նշված չէ, հավելվածի միջոցով կապվեք հաճախորդի հետ և ճշտեք։

Եթե հաճախորդը խնդրում է ինչ-որ բան գնել, խորհուրդ ենք տալիս նրանից ստանալ գումարը, կատարել գնումը և բերել այն նշված հասցեով։ Վերցրեք գինը հաստատող կտրոնը։

Շարժիչի գործարկումը մարտկոցից կամ քարշակով։

Եթե գործարկման լարերի և ճոպանի առկայության մասին տեղեկություն նշված չէ, կապվեք հաճախորդի հետ և ճշտեք։

Հաճախորդը վճարում է պատվերի համար, նույնիսկ եթե շարժիչը գործարկել չի հաջողվել։

Սպասում րոպեներով

Ժամանակի ճիշտ հաշվարկի համար սեղմեք «Սկսել սպասել» «Գործողություններ» ներդիրում։ Պատուհանում կցուցադրվի վճարովի րոպեների քանակը, որոնց գինը կավելացվի պատվերի արժեքին։

Ավտոմեքենայի տարհանում՝ կմ-ը

Եթե մեքենայի մակնիշի և ճոպանի առկայության մասին տեղեկություն նշված չէ, կապվեք հաճախորդի հետ և ճշտեք։

Հաճախորդի պարտքը

Պարտքի մի մասն ավելացվել է պատվերի արժեքին։ Ուղերթի վերջում այն դուրս կգրվի հաշվեկշռից և կփոխանցվի այն վարորդի հաշվին, ում հաճախորդը պարտք է։

Գործընկերոջ քեշբեքը (գումարը)

Պարգևատրում սերվիսի գործընկերոջը (ռեստորանին, սաունային, խանութին և այլն) պատվեր ստեղծելու համար։ Քեշբեքը կազմում է ուղերթի արժեքի 10%-ը։ Նման պատվերները սովորականներից ձեռնտու են. դրանց արժեքն ի սկզբանե ավելացված է 15%-ով։

Պատվերի կատարումը կավելացնի վարկանիշը

Ծառայության նախընտրելի պատվերների իրականացումը դրական կերպով կանդրադառնա ռեյտինգի վրա

Մշտական պատվիրատու

Սերվիսի մշտական օգտատերերի պատվերներ։ Նման պատվերի չեղարկման հավանականությունը ամենացածրն է։

Գինն ավելացել է (գումար)-ով

Հավելավճար մեքենայի արագ մատուցման համար։ Պատվերը խորհուրդ ենք տալիս վերցնել, եթե կարող եք արագ հասնել մատուցման հասցե։

Դիմավորում ցուցանակով

Հաճախորդին պետք է դիմավորել նրա անվան, ազգանվան և հայրանվան նշումով։ Ցուցագիրը պետք է պատրաստել ինքնուրույն։

Մանրը (գումար)-ից

Հաճախորդները հաճախ են խնդրում մանրել խոշոր գումարը։ Խորհուրդ ենք տալիս հերթափոխի դուրս գալիս մանր ունենալ։ Եթե կանխիկը չի բավականացնում, մնացորդը կարելի է փոխանցել անձնական հաշվեհամարից։

Թեյավճար

Պատվերի արժեքը ավելացվել է թեյավճարի չափով։

Առաջարկել գին

Դուք կարող եք ընտրել նշված գինը կամ առաջարկեք Ձերը: Նշե՛ք խելամիտ գին, քանի որ չհիմնավորված բարձր գինը դժգոհություն կառաջացնի ուղևորների մոտ: Եթե ուղևորը համաձայնել է առաջարկվող գնին, անպայման իրականացրե՛ք պատվերը:

Պատվեր օպերատորի միջոցով

Օպերատորի միջոցով կատարված պատվերներն ավելի թանկ են հաճախորդների համար. դրանց գինն ավելացված է:

Այս գումարը Ձեր եկամուտը չէ և դուրս է գրվելու անհատական հաշվի մնացորդից հօգուտ կոնտակտային կենտրոնի:Դրական մնացորդը պահպանելու համար պատվերները կատարեք անկանխիկ վճարումով և համալրեք անհատական հաշվի մնացորդը նախապես:

Դրամական միջոցների շարժի մանրամասները կարելի է տեսնել վարորդի անձնական էջում. «Աջակցություն» բաժին-Վարորդի անձնական էջ-Հաշվի շարժ:

Կորպորատիվ հաճախորդ: Անկանխիկ վճարման երաշխիք

Պատվերներ կազմակերպություններից, որոնք ծառայության հետ պայմանագիր են կնքել անձնակազմի կամ հաճախորդների կորպորատիվ ուղևորափոխադրումների վերաբերյալ։Նման պատվարների համար գումարը մուտքագրվում է անձնական հաշիվ։Ուղևորը չի կարող փոփոխել վճարման տարբերակը, քանի որ ուղևորության համար վճարումը նախապես իրականացված է պայմանագրով։

Թռիչքի/գնացքի համարը

Նախնական պատվերում կարող է նշվել թռիչքի համարը.

Մինչև ինքնաթիռի վայրէջքը, կապ կարող է չլինել, և պատվիրատուն հնարվոր է` չկարողանա ծանուցել Ձեզ հանդիպման ճշգրիտ ժամանակի մասին:

Ժամանման մասին տեղեկատվություն կարելի է ստանալ օդակայանների առցանց վահանակներից: Օրինակ` բրաուզերի տողում հավաքե՛ք` «SU123 Մոսկվա ժամանման վահանակ»:

Ինքնաթիռի ժամանումը երկարատև հետաձգվելու դեպքում կարող եք չեղարկել պատվերը` առանց վարկանիշի իջեցման:

Կարևոր է. թռիչքի հետաձգման դեպքում ուղևորները չպիտի վճարեն սպասելաժամանակի համար, որն իրենցից կախված չէ: Վճարովի սպասելաժամանակը կարելի է ավելացնել ինքնուրույն` ինքնաթիռի ժամանումից և ուղևորի հետ համաձայնեցնելուց հետո:

Նման կերպ է աշխատում «Գնացքի համարը» ավելացումը: Պատվերում երևալու է հետևյալ պատկերը:

Ուղերթի փոփոխություն

Ուղևորության ժամանակ հաճախորդը կարող է խնդրել ուղևորվել որևէ տեղ կամ փոխել վերջնական հասցեն։ Գնի ճիշտ հաշվարկման համար ինքնուրույն մուտքագրեք փոփոխությունները երթուղու խմբագրի միջոցով։ Օպերատորին դիմելը կնվազեցնի վարկանիշը։

Ուղևորությունների դիմաց վճարում

Ուղևորությունն իրականացվում է տաքսու պատվերի սերվիսի, վարորդի և հաճախորդի միջև պայմանավորվածության հիման վրա։ Այդ պատճառով ուղևորության արժեքը պետք է հայտնի լինի բոլորին բոլոր մասնակիցներին։

Պատվերն ավարտելուց հետո նշեք հաճախորդի կողմից ուղևորության համար վճարված ամբողջական գումարը. այս կերպ դուք կխուսափեք բացասական հետևանքներից։

Եթե հաճախորդը չի վճարել, չեղարկեք պատվերը «Հաճախորդը չի վճարել» ձևով։ Հեռախոսահամարին, որով արվել է պատվերը, կկցվի պարտք, և այն մարելու դեպքում, միջոցները կմուտքագրվեն ձեր լոգինի հաշվեկշռին։

Եթե հաճախորդի մոտ չկա բավականաչափ գումար ուղևորությունն ամբողջությամբ վճարելու համար, և այդ գումարն աննշան է, փակե՛ք պատվերը ամբողջ արժեքի չափով։ Մի՛ ստեղծեք կոնֆլիկտային իրավիճակներ։

Ռեյտինգ

Վարկանիշը՝ ձեր աշխատանքի որակի ցուցանիշն է։ Այն ազդում է պատվերների բաշխման և ձեր աշխատավարձի վրա։ Ինչքան բարձր է վարկանիշն, այնքան շատ պատվերներ եք դուք ստանում։

Վարկանիշի առավելագույն նշանակությունը ՝ 0,99։

Վարկանիշը հաշվարկվում է ամեն օր: Հաշվի են առնվում վարկանիշի վրա դրական կամ բացասական ազդեցություն ունեցող 30-ից 100 պատվերներ:

  1. եթե քիչ են 30-ից, վարկանիշ չի հաշվարկվում,
  2. եթե մեծ է 30-ից, բայց փոքր է 100-ից, հաշվի են առնվում բոլորը,
  3. եթե 100-ից ավել է, վարկանիշի հերթական հաշվարկի ժամանակ նոր պատվերները դուրս են մղում նույն քանակի հին պատվերներ։

Դրական են ազդում վարկանիշի վրա․

  1. կատարված պատվերների ընդհանուր քանակը: Ինչքան դրան շատ են, այնքան վարկանիշը բարձր է;
  2. կատարված պատվերներ, ավտոմատ նշանակված;
  3. պատվերներ, որոնք իրականացվել են առանց օպերատորին դիմելու,
  4. պատվերներ, որոնք իրականացվել են պիկ ժամերին՝ ժամը 6:00-ից 9:00 և 16:00-ից 20:00,
  5. կատարված նախնական պատվերները;
  6. կատարված պատվերները՝ նշված աստղիկով:

Բացասական են ազդում վարկանիշի վրա․

  1. պատվերների, նշանակված ավտոմեքենաների չեղարկում;
  2. նախնական պատվերներից հրաժարում նշանակված ժամից ոչ շուտ, քան 20 րոպե առաջ։
  3. ցանկից հարցումով կամ հավելվածով նշանակված պատվերներից հրաժարում
  4. օպերատորի հետ կապը: Taxsee Driver-ը հնարավորություն է տալիս հարցերը լուծել առանց օպերատորին դիմելու,
  5. հաճախորդներին անորակ ծառայության մատուցում։ Պատվերն ավարտելուց հետո հաճախորդին առաջարկվում է գնահատել ուղևորությունը։ Բացասական գնահատականները բացասական են անդրադառնում վարկանիշի վրա։
  6. ծառայության աշխատանքային կանոնների խախտում:

Վարկանիշը վերահաշվարկվում է ավտոմատ, առանց տաքսու պատվերի սերվիսի աշխատակիցների մասնակցության։ Վարկանիշի վրա ազդել կարող եք միայն դուք՝որակյալ պատվերներ կատարելու միջոցով։

Սեփական վարկանիշը հաշվել կարելի է վարկանիշի հաշվիչի օգնությամբ։ Այն հասանելի է վարորդի անձնական գրասենյակում https://driver.taxsee.com/ կայքում

Կասկածելի պատվեր

Երբեմնխարդախները խաբեության միջոցով փորձում են օգտագործել վարորդներին իրենց նպատակների համար։

Խաբեբաներին կարելի է բացահայտել, եթե նրանք խնդրում են՝

  1. տալ Ձեր անձնական հեռախոսահամարը
  2. համալրել հեռախոսի մնացորդը
  3. ինչ-որ մեկին գումար փոխանցել կամ այլ անձանցից գումար վերցնել
  4. քարտի համարով վճարում փոխանցելիս հայտնել հաստատման կոդը, որը ստացել եք կարճ հաղորդագրությամբ, քարտի հետնամասի CVV կոդը։

Կասկած առաջանալու դեպքում միանգամից հայտնեք գրասենյակ կամ օպերատորին։ Ոչ մի պատրվակով հաճախորդին չասեք ձեր հեռախոսահամարը, որպեսզի հանցակից չդառնաք։

Գումարի տեղափոխումը որակավորվում է որպես հանցագործության օժանդակում և հանգեցնում է քրեական պատասխանատվություն։

Ֆոտոհսկում

Սա ավտոմեքենայի իրավիճակի և վարորդի փաստաթղթերի հեռակա ստուգում է: Ֆոտովերահսկման մասին ծանուցումը կստանաք Taxsee Driver-ում:

Խորհուրդ ենք տալիս ֆոտովերահսկումը ժամանակին անցնել: Եթե ամսաթիվը բաց թողնենք, միջնորդավճարը կավելանա և առաջնահերթությունը կանջատվի:Հավելվածում հնարավոր չի լինի կատարել.

  • հաճախորդի մանրը և կանխավճարը հաշվից փոխանցել քարտին.

  • Կատարել «Կոմֆորտ» և «Բիզնես» սակագներով պատվերներ:

Վարորդները Ռուսաստանից չեն կարող ակտիվացնել վիրտուալ քարտը:

Եթե ֆոտովերահսկման հետ կապված խնդիրներ են առաջացել, հաղորդագրություն թողեք «Հետադարձ կապով»:

Ինչ նկարներ են անհրաժեշտ.

  • Դիմանկար: Նկարվեք, ինչպես փաստաթղթերի համար, առանց արևային ակնոցների և գլխարկի:

  • Ավտոմեքենա: Առանձին նկարեք մեքենայի առաջն ու հետևը, աջ և ձախ կողմերն այնպես, որ դրանք ամբողջությամբ կադրի մեջ լինեն: Պետհամարանիշները և գովազդային նյութերը (առկայության դեպքում) պետք է հստակ երևան:

  • Փաստաթղթերը: Տվյալները պետք է հեշտորեն կարդացվեն և ամբողջությամբ լինեն կադրի մեջ:

Եթե ֆոտովերահսկման հետ կապված խնդիրներ են առաջացել, հաղորդագրություն թողեք «Հետադարձ կապով»:

Մոռացված իրեր

Երթն ավարտելուց առաջ խորհու՛րդ տվեք ուղևորին ստուգել` արդյոք իրեր չի մոռացել, զննե՛ք սալոնը:

Մոռացված իրերը վերադարձնելու համար կարելի է զանգահարել հաճախորդին 24 ժամվա ընթացքում. «Պատվերներ» ներդիր → «Իմ ավարտվածները» → անհրաժեշտ երթը → «Գործողություններ»:

Եթե հաճախորդը չի պատասխանում կամ անցել է 24 ժամ, խորհուրդ ենք տալիս իրերը տանել ոստիկանություն:

Մանրի փոխանցում

Այս գործառույթի շնորհիվ կարելի է մանրը լոգինի մնացորդից փոխանցել, եթե կանխիկով առկա չէ: Պատվերն ավարտելիս նշե՛ք այն ողջ գումարը, որ հաճախորդը վճարել է: Բացված պատուհանում ընտրել «Փոխանցել մանրը ուղևորին»: Նման փոխանցումը կօգնի ժամանակ խնայել և ուղևորության լավ արձագանք ստանալ:

Եթե հաճախորդը ցանկանում է վճարել անցյալ երթևեկությունների համար պարտքերը, տվյալ ֆունկցիայի միջոցով փոխանցեք նրան այնքան գումար, որքան նա պատրաստ է մարել։ Փոխանցված դրամական միջոցները մասամբ կամ ամբոջությամբ կմարեն հաճախորդի պարտքը։

Առաջին օգնություն արտակարգ դեպքերում

Ուղևորության ժամանակ հաճախորդը կարող է իրեն վատ զգալ։ Տեղափոխեք նրան մոտակա հիվանդանոց կամ զանգահարեք և սպասեք շտապ օգնության մեքենային։

Եթե պատվերի ժամանակ հաճախորդի մոը սկսվել է էպիլեպսիայի նոպա, անհրաժեշտ է․

  1. Կանգնեցնել ավտոմեքենան;
  2. Պառկեցնել ուղևորին՝ շրձելով նրան կողքի վրա, որպեսզի նա չխեղդվի թքից կամ փսխոցից (հաճախորդի բերանում ոչինչ չդնեք):
  3. Սպասել մինչև նոպան ավարտվի:

Եթե նոպան շարունակվում է ավելի քան 4-5 րոպե՝ զանգահարեք շտապ օգնություն։

Վարում

Պատվերի կատարման ընթացքում ավտոմեքենան վարեք մեքենան զգույշ։ Պահպանեք արագության ռեժիմը։

Մի խախտեք ՃԵԿ, անգամ եթե հաճախորդը պատրաստ է վճարել հրարավոր տուգանքը։

Ցուցաբերեք համբերություն և հարգանք երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։

Հաշվեկշիռ

Անհատական հաշվում առկա հաշվեկշռի չափն ուղղակիորեն ազդում է կանխիկով վճարվելիք պատվերի առավելագույն գնի վրա:

Պահպանե՛ք դրական մնացորդն ու ժամանակին համալրե՛ք հաշիվը ցանկացած հարմարավետ եղանակով.

  1. բանկային քարտով հավելվածում`Taxsee Driver → Գումար → Մնացորդի համալրում: Նշե՛ք գումարի չափն ու սեղմե՛ք «Համալրել»,
  2. վճարման տերմինալներում: Հասցեները կարելի է տեսնել հավելվածում`Taxsee Driver → Չատեր → Գործընկերների առաջարկներ → Հաշվի համալրում:

Անձնական հաշվի համարը նշված է «Ծառայություններ» և «Հաշիվներ և քարտեր» բաժիններում:

Եթե հաշվի գումարը բավարար չէ կանխիկով պատվերի հարցում իրականացնելու համար, ապա կարող եք պատվեր կատարել «Հաշվի վրա» վճարման տեսակով, այդպես կլիցքավորեք ձեր հաշվեկշիռը:

Պրոմոկոդեր

Taxsee Driver հավելվածում վարորդի պրոֆիլում կարող է լինել 2 պրոմոկոդ.

  1. Հաճախորդներ գրավելու համար;

    Կիսվե՛ք դրանով ուղևորների, ընկերների կամ զծանոթների հետ: Յուրաքանչյուր նոր օգտատեր, որն ակտիվացրել է պատվերի հավելվածում պրոմոկոդը, երթերի համար կստանա պրեմիում գումարներ, իսկ եթե կատարի անհրաժեշտ պայմանները, Դուք կստանաք պարգևատրում՝ ակցիայի պայմաններին համապատասխան:

  2. Վարորդներին գրավելու համար:

    Կիսվիր դրանով պոտենցիալ վարորդի հետ: Նա կարող է նշել պրոմոկոդը կայքում գրանցման հարցաթերթիկում:

    Դուք կստանաք պարգևատրում անհատական հաշվին, եթե վարորդը գրանցվի սերվիսում՝ օգտագործելով ձեր պրոմոկոդը և պահպանելով անհրաժեշտ պայմանները:

Մանկական նստատեղ

Մինչև 7 տարեկան երեխաները կարող են ուղևորվել երեխայի տարիքին և քաշին համապատասխան պահող հարմարաքներով.

  • 9 ամսականից մինչև 4 տարեկան երեխաների համար՝ մեքենայի բազմոց սեփական անվտանգության գոտիներով:
  • 3-ից 12 տարեկան երեխաների համար՝ ավտոբազկաթոռ առանց սեփական անվտագության գոտիների:

Բուստերը կարող է օգտագործվել 135 սմ-ից բարձր հասակ ունեցող երեխաների համար:

7 տարեկանից մեծ երեխաների տեղափոխումը թույլատրվում է առջևի նստատեղում մանկական պահող համակարգերի օգտագործման դեպքում կամ հետևի նստատեղում անվտանգության գոտու և հատուկ հարմարանքի օգնությամբ:

Պատվերների հարցման ժամանակ ուշադիր ստուգեք հավելումների պատուհանները։ Եթե չունեք մանկական պահող հարմարանք, «Մինչև 7 տարեկան երեխաների հետ» պատուհանով պատվերի հարցում մի արեք: Եթե ավտոբազկաթոռը տեղադրված է, սակայն հաճախորդը հրաժարվում է երեխային տեղափոխել դրանում հրաժարվեք պատվերից, երեխային ռիսկի մի ենթարկեք:

Ավտոմատ նշանակման զտիչ

Հերթափոխում գտնվելիս կարող եք միացնել ավտոնշանակման ֆիլտրը: Դա թույլ կտա պատվերներ ստանալ ընտրված գոտիներում:

Ֆիլտրի ակտիվացման համար մտե՛՛ք «Պատվերներ» բաժինը , գտե՛ք «Գոտիներ» ցանկը և սեղմե՛ք : Ակտիվացրե՛ք զտիչը և ընտրե՛ք անհրաժեշտ գոտիները: Պահպանե՛ք փոփոխությունները:

Գովազդ ավտոմեքենայի վրա

Գովազդով ավտոմեքենաների վարորդներն օգտվում են իջեցված սակագներից և ունեն առաջնահերթություն․ պատվերը ստանում են առաջինը։

Պիտակներն ամբողջական կպցնելը տալիս է նախապատվություն-ի և ամենացածր միջնորդավճար-ի հնարավորություն բոլոր պատվերների համար։ Ինքնակպչուն պիտակները փակցվում են մեքենայի դռների, հետևի ապակու և առջևի խցիկի վրա։Հարմար կլինի այնպիսի մեքենա, որի վրա չկա ժանգ, ծեփոն,այլ գույնով ներկված հատվածներ։ Բամպերը, դռների բռնակները և հայելիները պետք է սարքին լինեն։ Գովազդը տեղադրվում է բարձրորակ ժապավենի վրա և չի վնասում մեքենայի լաքապատ մակերեսը։

Միայն հետևի ապակու ինքնակպչուն պիտակով մեքենաներն իջեցված միջնորդավճար ունեն։Հարմար կլինի լավ վիճակում գտնվող ավտոմեքենան՝ առանց վնասված թափքի։

Ինքնակպչուն պիտակ կպցնելու հայտ կարելի է ներկայացնել «Գովազդ ավտոմեքենայի վրա» բաժնում։Ուղևորներն ավելի մեծ վստահությամբ օգտվում են գովազդի պիտակներով մեքենաներից, ինչպես նաև նման մեքենաներն ավելի լավ են նկատվում մեքենաների հոսքի մեջ։

Եթե որևէ պատճառով ցանկանաք հեռացնել գովազդը, օրինակ՝ մեքենան վաճառելիս, այդ մասին տեղեկացրե՛ք գրասենյակի աշխատակիցներին, և նրանք կասեն Ձեզ, թե ինչպես դա անել։Ինքնակպչուն պիտակները նախատեսված ժամկետից շուտ առանց հարգելի պատճառի հեռացնելը կարող է հանգեցնել տուգանքի։

Նախապատվության տրամադրման պայմանները և միջնորդավճարի չափը կարող են փոփոխվել՝ ըստ տարածաշրջանի։

Նախապատվություն

Համակարգն առաջին հերթին ուսումնասիրում է նախապատվությամբ վարորդների պատվերների հայտերը։

Նախապատվությունը տրամադրվում է այն վարորդներին, ովքեր չեն թույլ տվել կոպիտ խախտումներ և տեղադրել են ավտոմեքենայի գովազդը։Տեղադրելու հայտ կարելի է ներկայացնել անձնական էջում՝ «Գովազդ ավտոմեքենայի վրա» բաժնում։

Առավելությունները գնահատել կարելի է առանց պիտակ կպցնելու։Դրա համար անհրաժեշտ է թեստային նախապատվություն։Այն տրամադրվում է մեկ անգամ և գործում է 7 օր։Ներկայացրե՛ք դիմում Taxsee Driver-ում՝ Աջակցություն→Հետադարձ կապ→Հաղորդագրություն ադմինիստրացիայի համար։

Նախապատվությունը գործում է միայն այն ծառայության պատվերների համար, որը դրանք տրամադրել է։Տրամադրման պայմանները կարող են փոփոխվել՝ կախված տարածաշրջանից։

Հանձնաժողով

Յուրաքանչյուր ծառայություն ինքն է սահմանում միջնորդավճարի չափը։Օրինակ՝ «Maxim»-ում և «Поехали»-ում տոկոսի չափը կախված է պատվերը ստանալու եղանակից։նախնականի կամ ավտոմատ կերպովի համար սահմանված է ամենացածր միջնորդավճարը։առաջարկով և շղթայով, ցանկից հարցումով ստացված պատվերների համար միջնորդավճարը մի փոքր ավելի բարձրի է։

Ծառայության գովազդով մեքենաների վարորդները բոլոր պատվերներից ունեն նվազագույն տոկոս՝ անկախ այն բանից, թե ինչ եղանակով են ստացել պատվերը։Մանրամասն՝ «Գովազդ ավտոմեքենայի վրա» բաժնում։

Միջնորդավճարը հաշվից ավտոմատ կերպով է դուրս գրվում։Տոկոսը կարելի է իմանալ՝ սեղմելով պատվերի գնի վրա։

Նման պայմաններ գործում են քաղաքների մեծ մասում, սակայն կարող են տարբերվել՝ կախված տարածաշրջանից։

Եկամտի և միջնորդավճարի մասին մանրամասները տե՛ս անձնական էջի «Վիճակագրություն» բաժնում։

Չատեր

Այս ներդիրում գտնվում են չաթերը և «Հայտարարություններ» բաժինը:

«Հայտարարություններ»-ում վարչակազմը հրապարակում է ակցիաների, աշխատանքում փոփոխությունների և նորամուծությունների վերաբերյալ կարևոր տեղեկատվություն: Վարչակազմի հետ կարելի է կապ հաստատել, օգնություն ստանալ առցանց՝ առանց գրասենյակ այցելության։ Դրա համար կարող եք օգտվել անձնական գրասենյակից կամ հետադարձ կապից Taxsee Driver հավելվածում:

Վարորդների չաթերը բաժանվում են 3 ալիքի.

  • «Ընդհանուր զրույցներ»՝ նախատեսված է շփվելու համար,
  • «Ճանապարհային իրադրություն»՝ խցանումների, պատահարների, ուղերթների վերաբերյալ տեղեկատվության համար:
  • «Շուկա»՝ ապրանքների առք ու վաճառքի հայտարարությունների համար: Տվյալ բաժնում արգելվում է տեղադրել հայտարարություններ ալկոհոլի և թմրանյութերի վերաբերյալ:

Հաճախորդի և օպերատորի հետ չաթը հնարավոր է միայն պատվերի իրականացման ժամանակ:

Չաթերում արգելվում է.

  • օգտագործել հայհոյանքներ, այդ թվում՝ քողարկված,
  • գովազդել ապրանքներ, ծառայություններ և կողմնակի տաքսի ծառայությունները,
  • սադրանքներ կատարել, տաքսու պատվերի ծառայության դեմ բողոքի ակցիաների դրդել,
  • քննարկել կամ քննադատել գները, գրասենյակի աշխատանքը և ընդհանուր առմամբ տաքսու պատվերի ծառայությունը:

Կանոնների խախտումը կարող է հանգեցնել հասանելիության սահմանափակման: Օգտվեք չաթերից ողջամտորեն, տեղեկություններ գրեք միայն այն բաժիններում, որտեղ այն տեղին է: Եղեք քաղաքավարի, մի վիրավորեք մյուս մասնակիցներին:

Քլինինգ

Մաքրման աշխատանքներ իրականացնելու համար Ձեզ հետ վերցրեք անձը հաստատող փաստաթուղթ, փոխնորդ կոշիկ, մաքրման պարագաներ։

Խորհուրդներ, որոնք կօգնեն աշխատանքը որակյալ իրականացնել

  1. Մաքրման համար անհրաժեշտ պարագաները պետք է մաքուր լինեն։Վերցրե՛ք մաքրման այն միջոցները, որոնք արդեն փորձվել են տարբեր մակերևույթների վրա, հակառակ դեպքում կարող է իրերը վնասվեն։

  2. Օգտագործե՛ք անձեռոցիկներ, որոնք հարմար են տվյալ մակերևույթի և աշխատանքի համար։Լավագույն ընտրությունը միկրոֆիբրան է։

  3. Կրե՛ք ռեսպիրատոր կամ դիմակ, ռետինե և բամբակյա ձեռնոց։Դրանք մաշկն ու շնչառական օրգանները կպաշտպանեն կենցաղային քիմիայից։

  4. Մաքրման աշխատանքներից առաջ սպիտակեղենը դրե՛ք լվացքի մեքենայի մեջ, թրջե՛ք ափսեները, մաքրման միջոցներ լցրե՛ք հնացած լաքաների վրա, բաղնիք տեղափոխե՛ք փոշոտ գորգերն ու վրան լցրե՛ք լվացքի հեղուկաջուր։Սա կօգնի Ձեզ ժամանակ խնայել։

  5. Գորգը մաքրելու համար օգտագործե՛ք փոշեկուլ, այլ ոչ թե անձեռոցիկներ և սպունգեր։Լավ կլինի՝ գորգը թափահարեք դրսում և փռեք միայն մաքրման աշխատանքներից հետո։Փռե՛ք այն մաքրման աշխատանքներից հետո։

  6. Կարցի բերե՛ք ամենը, դասավորե՛ք իրերը, հավաքե՛ք աղբը։

  7. Մակերևույթները մաքրել նախ խոնավ, ապա՝ չոր անձեռոցիկով։

  8. Մաքրման աշխատանքները սկսե՛ք վերևից` առաստաղ, պլաֆոն, լուսամփոփ։Այնուհետև մաքրե՛ք տումբաները, պահարանները, սեղանները։Հատակն ավելի լավ է` ամենավերջում մաքրել։

  9. Մաքրե՛ք բաղնիքը միայն մյուս սենյակների մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո։

Խորհուրդ ենք տալիս ունենալ կոկիկ տեսք, խոսել քաղաքակիրթ և հարգալից, անհարկի խոսակցություն չսկսել։Պահպանե՛ք հանգստություն կոնֆլիկտային իրավիճակում, փորձե՛ք գալ փոխզիջումների։Պահպանե՛ք էթիկայի կանոնները։

Մաքրման աշխատանքներ կատարելիս չի կարելի`

  • պատվերի ուղարկել այլ կատարողի,

  • պատվերը կատարելու գալ այլ մարդկանց հետ

  • պատվերը կատարելու գալ ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ,

  • պատվերը չեղարկել հավելվածում, բայց փաստացի կատարել այն։Նման չեղարկումները հեշտ է հետևել. անբարեխիղճ աշխատակիցների հետ համագործակցությունը դադարեցվում է,

  • պատմել այլ հաճախորդների մասին, հիշատակել վերջիններիս հասցեներն ու ազգանունները,

  • բացել պահարաններն ու տումբաները` առանց հաճախորդի թույլտվության,

  • վերցնել անձնական իրերը, վերադասավորել ինտերիերի առարկաները` առանց հաճախորդի թույլտվության,

  • հեռանալ աշխատավայրից` առանց հարգելի պատճառի և առանց հաճախորդին զգուշացնելու։

Վերջում հաճախորդը կարող է գնահատել Ձեր աշխատանքը։Լավ գնահատականը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան բարեհամբույր եք Դուք եղել և թե որքան բարեխղճորեն եք կատարել մաքրման աշխատանքները։

Ի՞նչ անել, եթե եկեմ եք պատվերի, իսկ հաճախորդը կապի մեջ չէ

Սպասե՛ք 5 րոպե։Այդ ընթացքում փորձե՛ք զանգահարել հաճախորդին։Զանգերի առաջարկվող քանակը 4֊ից է։Եթե պատասխան շարունակում է չլինել, ապա բացե՛ք մենյուի 《Գործողությունները》֊֊֊֊>《Չեղարկել պատվերը》֊֊֊֊֊>《Հաճախորդը չեղարկել է պատվերը》։Մեկնաբանությունում գրել` 《Հաճախորդը կապի մեջ չէ》։

Տնային գործերի վարպետ

Հաճախորդը կարող է պատվիրել`

  • էլեկտրիկի ծառայություններ` տեղադրել վարդակը, անջատիչը, լուսամփոփը, գտնել և շտկել էլեկտրալարի որևէ անսարքություն։

  • սանտեխնիկական ծառայություններ` փոխել ծորակը, լվացարանը, մաքրել խցանումը, ֆիքսել արտահոսքը, հերմետիկ ամրացնել կափույրները։

  • վերանորոգման հետ կապված օգնություն. կախել հայելին, նկարը, վարագույրների կախիչը, հեռուստացույցը, պահարանները, դարակները։

Ուշադի՛ր կարդացեք պատվերի վերաբերյալ մեկնաբանությունները։Երբեմն հատուկ գիտելիքների անհրաժեշտություն կա։Օրինակ` ինչպես վերանորոգել կամ կարգավորել էլեկտրոնային կամ սանտեխնիկական համակարգերը։

Ձեզ հետ վերցրե՛ք`

  • անձը հաստատող փաստաթուղթ

  • հատուկ արտահագուստը, եթե կա

  • փոխնորդ կոշիկը

  • գրծիքներ։

Խորհուրդներ, որոնք կօգնեն աշխատանքը որակյալ իրականացնել

  1. Բացահայտե՛ք խնդիրը, գնահատե՛ք աշխատանքի ծավալը և գծե՛ք իրականացման պլանը։

  2. Եթե անհրաժեշտ է փակել ջուրը կամ անջատել էլեկտրականությունը, ապա զգուշացրե՛ք հաճախորդին այդ մասին։

  3. Հետևե՛ք անվտանգության կանոններին։

  4. Աշխատե՛ք կոկիկ։Պահպանե՛ք հաճախորդի ունեցվածքը։

  5. Աշխատանքն ավարտելուց հետո հավաքե՛ք աղբը։

Խորհուրդ ենք տալիս ունենալ կոկիկ տեսք, խոսել քաղաքակիրթ և հարգալից, անհարկի խոսակցություն չսկսել։Պահպանե՛ք հանգստություն կոնֆլիկտային իրավիճակում, փորձե՛ք գալ փոխզիջումների։Պահպանե՛ք էթիկայի կանոնները։

Պատվերն իրականացնելիս չի կարելի`

  • պատվերի ուղարկել այլ կատարողի,

  • պատվերը կատարելու գալ այլ մարդկանց հետ

  • պատվերը կատարելու գալ ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ,

  • պատվերը չեղարկել հավելվածում, բայց փաստացի կատարել այն։Նման չեղարկումները հեշտ է հետևել. անբարեխիղճ աշխատակիցների հետ համագործակցությունը դադարեցվում է,

  • պատմել այլ հաճախորդների մասին, հիշատակել վերջիններիս հասցեներն ու ազգանունները,

  • բացել պահարաններն ու տումբաները` առանց հաճախորդի թույլտվության,

  • վերցնել անձնական իրերը, վերադասավորել ինտերիերի առարկաները` առանց հաճախորդի թույլտվության,

  • հեռանալ աշխատավայրից` առանց հարգելի պատճառի և առանց հաճախորդին զգուշացնելու։

Վերջում հաճախորդը կարող է գնահատել Ձեր աշխատանքը։Լավ գնահատականը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան բարեհամբույր եք Դուք եղել և թե որքան բարեխղճորեն եք կատարել աշխատանքը։

Առաջին ժամը վճարվում է ամբողջովին, այնուհետև գործում է րոպեավճար։Պատվերն ավարտելիս նշե՛ք հաճախորդի կողմից վճարված ողջ գումարը։

Միջնորդավճարի վերաբերյալ տեղեկությունը տե՛ս «Միջնորդավճար» բաժնում։

Առաքում

Առաքման 2 սակագին է գործում՝ «Կգնենք ու կբերենք» և «Սուրհանդակ»։ Որոշ երկրներում սակագների անունները կարող են տարբերվել։

«Կգնենք ու կբերենք»

Անհրաժեշտ է գնել և առաքել մթերք, դեղորայք կամ այլ ապրանք։

Ծառայության գնի մեջ ներառված են այցը խանութ և մինչև դուռ առաքումը։

Խորհուրդներ, որոնք կօգնեն պատվերը որակյալ իրականացնել՝

  1. Գնումներ կատարե՛ք միայն ստուգված վայրերից։Ոչինչ մի՛ գնեք մետրոյից, առևտրի կենտրոնների սրահներից կամ պարզապես փողոցից։

  2. Եթե խանութի հասցեն նշված չէ, ապա ընտրե՛ք ամենամոտը։

  3. Եթե չկա անհրաժեշտ ապրանքը, ապա կա՛պ հաստատեք հաճախորդի հետ և քննարկե՛ք փոխարինումը։

  4. Անպայմա՛ն կտրոն վերցրեք։Կտրոնի վրայի ամսաթիվը պետք է համընկնի վաճառքի գնի հետ։

«Սուրհանդակ»

Փաստաթղթերի, ծանրոցների կամ ապրանքի փոխադրում։Անհրաժեշտ է ծանրոցը վերցնել ուղարկողից և փոխանցել ստացողին։

Հստակեցրեք ծանրոցի ծավալների և քաշի մասին տեղեկատվությունը նախորոք՝ մինչև հաճախորդի հասցե հասնելը։ Եթե ծանրոցը Ձեր մեքենայի բեռնախցիկում կամ սրահում չի տեղավորվում, հաճախորդին բացատրեք մերժման պատճառը և չեղարկեք պատվերը հետևյալ պատճառով. «Պատվերը սխալ է ձևակերպված»։

Երբ հասնեք հաճախորդի մոտ, զանգահարե՛ք նրան և տեղեկացրե՛ք, որ Դուք տեղում եք։

Եթե նշված է լրացուցիչ վճարով «Դռնից դուռ» տարբերակը, ապա մտե՛ք ուղարկողի մոտ, վերցրե՛ք ծանրոցը և առաքե՛ք ստացողի բնակարան կամ գրասենյակ։

Խորհուրդներ, որոնք կօգնեն պատվերը որակյալ իրականացնել՝

  1. Ստուգե՛ք փաթեթավորումը։Եթե այն պատռված, բացված կամ ճմրթված է, ապա նկարե՛ք ծանրոցը ուղարկողի ներկայությամբ։

  2. Եթե Դուք խանութից չեք ստանում ծանրոցը, ապա խնդրե՛ք ցույց տալ պարունակությունը։Այն պետք է համապատասխանի պատվերում առկա մեկնաբանություններին։

  3. Պատվերն իրականացնելու համար Ձեզ հետ վերցրե՛ք անձը հաստատող փաստաթուղթ։

  4. Եթե հաճախորդին հասնելու ճանապարհը դժվարանցանելի է, ապա նշե՛ք հանդիպման վայր։

  5. Խորհուրդ ենք տալիս ունենալ կոկիկ տեսք, խոսել քաղաքավարի և հարգանքով, չսկսել զրույց։ Կոնֆլիկտային իրավիճակում պահպանե՛ք հանգստություն, փորձե՛ք գալ փոխզիջման։ Եթե հաճախորդը փոխհատուցում է պահանջում, ապա տեղեկացրե՛ք, որ կհայտնեք այդ մասին ադմինիստրացիային և կգրեք «Հետադարձ կապում»։ Հետևե՛ք էթիկետի կանոններին։

Չի կարելի

  • պատվերի ուղարկել այլ կատարողի,

  • պատվերը կատարելու գալ ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ,

  • պատվերը չեղարկել հավելվածում, բայց փաստացի կատարել այն։Նման չեղարկումները հեշտ է հետևել. անբարեխիղճ աշխատակիցների հետ համագործակցությունը դադարեցվում է,

  • պատմել այլ հաճախորդների մասին, հիշատակել վերջիններիս հասցեներն ու ազգանունները,

  • բացել փաթեթավորումը՝ առանց հաճախորդի թույլտվության

  • փոխադրել գումար, թանկարժեք իրեր, կենդանիներ, զենք, թմրանյութ, պայթող նյութեր և այլ իրեր, որոնք արգելված են այն երկրի օրենքով, որի տարածքում մատուցվում է ծառայությունը։

Վերջում հաճախորդը կարող է գնահատել Ձեր աշխատանքը։Լավ գնահատականը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան բարեհամբույր եք Դուք եղել և թե որքան բարեխղճորեն եք կատարել աշխատանքը։

Ինչ անել, եթե հաճախորդը կապի մեջ չի մտնում

Սպասե՛ք 5 րոպե։Այդ ընթացքում փորձե՛ք զանգահարել հաճախորդին։Խորհուրդ է տրվում զանգահարել ոչ պակաս, քան երկու անգամ։

Եթե չի ստացվում կապ հաստատել ստացողի հետ, ապա զանգահարե՛ք ուղարկողին և պարզաբանե՛ք՝ ինչ անել ծանրոցի հետ։Հնարավոր է՝ ծանրոցը հետ ուղարկեք կամ պահեք մինչև հետադարձ կապ ստանալը։

Եթե զանգին չեն պատասխանում, ապա պատվերի էկրանին սեղմե՛ք «Գործողություններ» → «Չեղարկել պատվերը» → «Հաճախորդը չեղարկել է պատվերը»։Մեկնաբանություններ կգրեք՝ «Հաճախորդը կապի մեջ չէ»։